Գիշերը Սիրիայի Համա նահանգում երկրի ՀՕՊ ուժերը չեզոքացրել են անօդաչու թռչող սարքեր
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հինգշաբթի գիշերը որսացել են Համա նահանգի օդային տարածքում թռչող անօդաչու թռչող սարքերին։
Այս մասին տեղեկացնում է Sana գործակալությունը։ Աղբյուրը նշում է, որ գիշերը լսված ձայները դրանք ՀՕՊ ուժերի աշխատանքի ձայներն էին։
Դեռևս հայտնի չէ, թե ովքե՞ր են ուղարկել անօդաչու թռչող սարքերը։