Յուրգեն Կլոպպը ցանկանում է իր թիմում տեսնել Տիագո Ալկանտարային
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»։ Այս մասին տեղեկացնում է Bild-ը։
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է գնել Ալկանտարային։ Ֆուտբոլիստն իր հերթին ցանկանում է հեռանալ մյունխենյան ակումբից։
Ընդգծեբնք, որ Ալկանտարայի համար «Բավարիան» ցանկանում է ստանալ 40 միլիոն եվրո։