«Յուվենտուսը» պայմանագիր է առաջարկել Արկադիուշ Միլիկին
«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»։ Այս մասին հայտնում է իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան։
26-ամյա լեհ հարձակվողին թուրինյան թիմն առաջարկել է պայմանագիր մինչև 2025 թվականը և տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։
Այս մրցաշրջանում Միլիկն Իտալիայի առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ։