«Մեր դիվանագիտությունը պիտի հարձակվողական լինի». Ալիևը զրուցել է նորանշանակ արտգործնախարարի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հեռավար հանդիպում-զրույց է ունեցել երկրի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Այս մասին տեղեկանում ենք ԱՊԱ լրատվական գործակալությունից։ Ալիևը մասնավորապես նշել է․«Մեր դիվանագիտությունը պիտի հարձակվողական լինի և պետք է ամբողջությամբ ապահովի մեր երկրի շահերը։ Սակայն հաճախ մենք հակառակն ենք տեսնում»։
Ալիևը նորանշանակ նախարարին նշել է նաև, որ Ադրբեջանի համար հարևան երկրների հետ հարաբերությունները առաջնահերթ են։