Մադրիդի «Ռեալը» հռչակվեց Իսպանիայի չեմպիոն
Իսպանիայի առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Վիլյառեալի» հետ և հաղթեց 2-1 հաշվով։
Այս հաղթանակը վերջին տուրից առաջ չեմպիոնություն պարգևեց մադրիդյան ակումբին։Այսպիսով «Ռեալը» 34-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն։
Ընդգծենք, որ Իսպանիայի չեմպիոնության թվով հաջորդը «Բարսելոնան» է, որն ունի 26 չեմպիոնական տիտղոս։