Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա մենք կպարտվենք «Նապոլին»․ Լիոնել Մեսսի
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում իր թիմի հետ հեռանկարներ չի տեսնում: Այս մասին հաղորդել է լրագրող Սամուել Մարսդենը: Լրագրողն ընդգծել է նախորդ 2 խաղարկություններում կատալոնական ակումբի ձեռք բերած տնային հաջողությունները, ովքեր այդ ամենը տանուլ տվեցին արտագնա պատասխան խաղում։
Մեսսին հարցազրույցում մասնավորապես նշել է․ «Երկրպագուները սպառել են իրենց համբերությունը, քանի որ մենք նրանց ուրախություն չենք պարգևում։ Եթե մենք ուզում ենք պայքարել Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար, ապա շատ բան պետք է լինի մեր ուղեղում:
Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա մենք կպարտվենք «Նապոլին»։ Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության հերթական տուրում կատալոնական ակումբը պարտություն կրեց։