«Շերեմետևոյում» ԱՄՆ-ից ստացված ծանրոցներում հայտնաբերել է ավելի քան 12 կգ մարիխուանա
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում մաքսային ծառայության աշխատակիցները Միացյալ Նահանգներից ստացված ծանրոցներով հայտնաբերել են ավելի քան 12 կգ մարիխուանա:
Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությանը: Թմրամիջոց ստացողները ձերբակալվել են: Մարիխուանան հայտնաբերվել է միջազգային փոստային երկու ուղղությունների մաքսազերծման ժամանակ:
Փաստաթղթերը ստանալուց հետո քննիչները ձերբակալել են երկու մարդու, ովքեր ազգությամբ ռուս են։ Հարուցվել են քրեական գործեր։