«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է իր տնային նոր մարզաշապիկը
Անգլիական «Մանչեսթեր Սիթնին» ներկայացրել է նոր՝ 2020-2021 մրցաշրջանի մարզաշապիկը։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նոր մարզաշապիկի տնային տարբերակը ունի ակումբի ավանդական բաց կապույտ գույնը։ Ակումբի տեխնիկական հովանավորն է Puma ընկերությունը։
Ակումբի մի շարք ֆուտբոլիստներ լուսանկարվել և ներկայացրել են ակումբի նոր մարզաշապիկը։