Անդրեա Պիռլոն կգլխավորի «Յուվենտուսի» մինչև 23 տարեկանների թիմը
Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիռլոն մոտ է ստանձնելու «Յուվենտուսի» մինչև 23 տարեկանների թիմի գլխավոր մարզչի ղեկը։
Այս մասին գրում է իտալացի հեղինակավոր սպորտային լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։ Նշվում է, որ ակումբի և 41-ամյա Պիռլոյի միջև կա համաձայնություն։
Հիշեցնենք, որ Պիռլոն իր կարիերան ավարտեց 2017 թվականին։