Ադրբեջանը հոգնել է Ղարաբաղի վերաբերյալ «անիմաստ բանակցություններից»․ Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ ադրբեջանցի ժողովուրդը հոգնել է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար անիմաստ բանակցություններից: Այս մասին հայտնում է Azertag ադրբեջանական գործակալությունը:
Ալիևը կոչ է արել միջնորդներին մտածել այդ մասին, որ «ադրբեջանցիների համբերատարությունն անսահմանափակ չէ»: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, և մեր կարծիքը այս հարցի վերաբերյալ կատեգորիկ է», -շեշտել է Ալիևը։
Ընդգծենք, որ միջազգային մի շարք պարբերկաններ վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ընդգծել էին, որ իրականում դեռ շաբաթներ առաջ Ադրբեջանի վերնախավն իր հայտարարություններում խոսում էր հնարավոր պատերազմի սպառնալիքով։