Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով կա 24 զոհ և 69 անհետ կորած
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում հեղեղումների և ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, 69-ը համարվում է անհայտ կորած։
Այս մասին հայտնում է Sinhua գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կա 15 զոհ։ Հարյուրավոր տներ ջրի տակ են անցել։
Հազարավոր մարդիկ տարհանվել են և լքել են իրենց բնակավայրը։ Այս պահին տեղում աշխատում են փրկարարները։