Ամերիկյան ռազմանավի վրա բռնկված հրդեհը կարող է դառնալ էկոլոգիական աղետի պատճառ
Ամերիկյան ռազմանավում բռնկված հրդեհը կարող է դառնալ էկոլոգիական աղետի պատճառ։ Այս մասին գրում է գերմանական Die Welt պարբերականը։ Պարբերականը գրում է, որ նավում կա մի քանի միլիոն լիտր վառելիք, և եթե նավը խորտակվի, ապա շրջակա միջավայրի վրա նրա հասցրած ազդեցությունը կլինի զգալի մեծ։
Ինչպես նշվում է, ԱՄՆ-ի առափնյա պահակախումբն արդեն օգնության է դիմել մասնագետներին ջրի մակերեսին թափված նավթը վերացնելու գործում: Նշվում է նաև, որ եթե նավը ամբողջովին այրվի, դա կլինի ամենամեծ կորուստը ԱՄՆ-ի նավատորմի պատմության մեջ:
Նավի վրա հրդեհը սկսվել է հուլիսի 12-ին: Ըստ մեկ վարկածի, այն առաջացել է ստորին տախտակամածում պայթյունի պատճառով: