Ադրբեջանի ՄԻՊ-ի կեղծ եւ իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունը տարակուսելի է եւ դատապարտելի. ՊՆ խոսնակ
Հրադադարի երկկողմանի պահպանման իրավիճակում Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ եւ իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունը առնվազն տարակուսելի է եւ դատապարտելի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը, ապավինելով վառ երեւակայությանը, հայտարարում է, թե, իբր, Թովոզում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւայի դիտարկման ընթացքում հայկական կողմը «կրակել է խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից»:
Հրադադարի երկկողմանի պահպանման իրավիճակում Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ եւ իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունը առնվազն տարակուսելի է եւ դատապարտելի»,- գրել է նա։