Կան հայի ձեռքով գրված, հայերեն նյութեր, որոնցից ասես ադրբեջանի հոտ է գալիս. Նոր Հայաստան բլոգ
Նոր Հայաստան Բլոգը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայկական մամուլը ջո՞ւր է լցնում ադրբեջանի ջրաղացին
Թերթում եմ հայկական մամուլը և զարմանում. կան հայի ձեռքով գրված, հայերեն նյութեր, որոնցից ասես ադրբեջանի հոտ է գալիս: Առողջապահական խնդիրների վերաբերյալ medmedia.am կայքում հրապարակված Որտե՞ղ էր Նիկոլ Փաշինյանը հոդվածում հեղինակը երկրի վարչապետին մեղադրում է պատերազմական իրավիճակում անգործության մեջ:
Հայ մարդը գրում է “պատերազմական իրավիճակում” և նույն պահին անցնում հակառակորդի, ինչ եմ գրում, թշնամու բանակ: Բժիշկներ ջան, մի մոռացեք, որ պատերազմի դաշտում մեր զինվորների կյանքը կախված է նաև ձեզանից, մի գործեք մեր պետության դեմ»: