Վթարված ավտոմեքենայի վարորդը հիվանդանոցում մահացել է
Հուլիսի 10-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրի տներից մեկի հողամասում. 54-ամյա վարորդը և 69-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 14-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ պատահարի հետևանքով տեղափոխված տղամարդը՝ Սուքիաս
Հարությունյանը ժամը 04.00-ի սահմաններում մահացել է:
Քննությունը շարունակվում է։