Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։
Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։
Կոչ ենք անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին»: