Ուկրաինա մի սադրիր.ՀՅԴ-ական երիտասարդները բորշ են շպրտել դեսպանատան ուղղությամբ (տեսանյութ)
«Ուկրաինա մի սադրիր» վանկարկումներով երիտասարդ դաշնակցականները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատնա առջև:
Նրանց վրդովվեցրել է Ուկրաինայի տարածած հայտարարությունը` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հրադադարի խախտման վերաբերյալ:
«Եկել ենք ձեր եփած բորշը վերադաձնենք ձեզ»,- ասել են ակցիայի մասնակիցները և իրենց հետ բերած բորշը շպրտել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան դարպասներից ներս:
«Հուսով ենք, որ այսուհետև Ուկրաինան նման հայտարարություն չի անի»,- ասել են երիտասրդները և, դեսպանատան առջև թողնելով իրենց հետ բերած պլակատները, հեռացել են: