Ռուսաստանի ու Թուրքիայի միջև այսօրվանից սկսվում է ավիահաղորդակցությունը
Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել ավիահաղորդակցությունը միմյանց միջև վերականգնել այսօրվանից։
Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը։ Կորոնավիրուսով պայամանավորված Ռուսաստանը մարտի կեսերից փակեց իր սահմանը։
Ընդգծենք, որ Ռուսաստանում գրանցվել է 746 հազար վարակակիր, իսկ Թուրքիայում՝ 215 հազար։