Դավիդ Ալաբան ցանկանում է հանդես գալ «Ռեալում» կամ «Բարսելոնայում»
Պաշտպան Դավիդ Ալաբան մոտ է «Բավարիայից» հեռանալուն։Այս մասին տեղեկանում ենք Bild-ից։
Ալաբայի և ակումբի միջև պայմանագրի երկարաձգումը մտել է փակուղի և սրա հետ մեկտեղ Ալաբան ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում» կամ «Ռեալում»։
Նշվում է, որ այս ակումբները չեն ցանկանում գնել Ալաբայի տրանսֆերը։ «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «ՊՍԺ»-ն կարող են գնել Ալաբայի տրանսֆերը, սակայն պաշտպանը չի ցանկանում հանդես գալ այդ ակումբներում։ Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 36 միլիոն եվրո։