Կոլումբիայում ողջ տղամարդուն կարծել են, թե մահացել է և տեղափոխել են դիահերձարան
Կոլումբիայում հիվանդ պացիենտին կարծել են, թե մահացել է և տեղափոխել են դիահերձարան, սակայն իր հարազատներն այնտեղ նրան գտել են ողջ։
Այս մասին տեղեկանում ենք El Nacional-ից։Նշվում է, որ 67-ամյա Խուան Խոսե Մունոսա Ռոմերոն հոսպիտալացվել էր բարձր ճնշում ունենալու համար։ Ավելի ուշ տղամարդու դուստրը եկել էր դիահերձարան և տեսել իր հորը բաց աչքերով և շնչելիս։
Բժիշկները փորձել են համոզել, որ սա մահվանից հետո մարմնի ռեակցիան է։ Աղջիկը չի հավատացել, վերցրել է իր հորը և տեղափոխել այլ հիվանդանոց։ Այս պահին տղամարդը բուժում է ստանում։