«Միլանը» կգնի Սիմոն Կյաերի ամբողջական տրանսֆերը
Իտալական «Միլանը» կգնի թիմի դանիացի պաշտպան Սիմոն Կյաերի ամբողջական տրանսֆերը, ով այս ձմռանը «Սևիլիայից» վարձավճարով տեղափոխվեց ակումբ։
Այս մասին հայտնում է իտալացի սպորտային լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։ ընդգեծենք, որ տրանսֆերի համար միլանյան ակումբը կվճարի 3,5 միլիոն եվրո։
Ընդգծենք, որ Կյաերը ներկայիս «Միլանի» պաշտպանության անփոխարինելի ֆուտբոլիստներից է։