Հոնկոնգի Disneyland-ը նորից փակվեց
Հոնկոնգի Disneyland-ը, որը փակվել էր հունվարին և վերաբացվել հունիսի 18-ին, նորից փակվեց։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Փակման պատճառը նորից եղել է կորոնավիրուսի պանդեմիան, քանի որ Հոնկոնգում նկատվել են վարակի նոր դրական ցուցանիշներ։
Ընդգծենք, որ Չինաստանի մի շարք քաղաքներում ու բնակավայրերում վերջին շրջանում գրանցվում են վարակի դեպքեր։