Ֆլորիդայում յուրաքանչյուր 3-րդ երեխան վարակվում է COVID-19-ով
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում յուրաքանչյուր երրորդ երեխան վարակվում է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք Fox News-ից։
Նշվում է, որ ամբողջ նահանգում թեստավորվել է մինչև 18 տարեկան 54 հազար մարդ։ Թեստերի 31 տոկոսը դրական է եղել։ Ընդգծենք, որ երեխաների մոտ կորոնավիրուսը սիմպտոմներ չի դրսևորում, սակայն երեխաները կարող են վարակել մեծերին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն վարակակիրների ու մահացածների թվով աշխարոհւմ առաջինն է։