Գնացքների բախում Չեխիայում․ կա 1 զոհ և 35 վիրավոր
Երկու գնացքների բախման արդյունքում Չեխիայում մահացել է 1 մարդ և վիրավորվել 35-ը։ Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքսից։Նշվում է, որ մահացողը գնացքներից մեկի մեքենավարն է եղել։
Չեխիայի տրանսպորտի նախարարի խոսքերով վթարի պատճառը կարող էր լինել մեքենավարներից մեկի սխալը։ Այս պահին այդ հատվածում դադարեցվել է գնացքի տեղաշարժը։
Ընդգծենք, որ վերջին 1 ամսում սա Չեխիայում նմանատիպ 5-րդ դեպքն է։