Ճապոնիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 136 դեպք
Ճապոնիայի Օկինավա նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 36 նոր դեպք։
Այս մասին տեղեկանում ենք Kyodo գործակալությունից։ Ընդհանուր առմամբ ամերիկյան ռազմաբազայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը հասան 136-ի։
Ընդգծենք, որ ճապոնական Օկինավա նահանգում մտցվել է կարանտինային ռեժիմ։