Զոհված զինծառայող Սոս Էլբակյանը պատրաստվում էր այս աշնանն ամուսնանալ
Ինչպես արդեն հայտնել ենք, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և Կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
Կապիտան Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմարաշեն համայնքից է՝ ծնված 1992 թվականին:
Նա պայմանագրային զինծառայող էր, գյուղում հարգված ու սիրված է եղել բոլորի կողմից։ Ապրում էր ծնողների հետ, քույրը նույն գյուղում էր ամուսնացել։ 28 ամյա Սոս Էլբակյանն էլ պատրաստվում էր աշնանը ամուսնանալ։
Սոս Էլբակյանը Մարմարաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի եղբոր որդին է: