Զինված հարձակում Սուդանում․ կա 9 զոհ և 18 վիրավոր
Սուդանի հարավում գտնվող Դարֆուր նահանգում զինված հարձակման հետևանքով մահացել է 9 մարդ և վիրավորվել 18-ը։ Այս մասին տեղեկանում ենք Al Sudani լրատվական գործակալությունից։
Ինչպես տեղի բնակիչներն են նշում, զինված խումբը հարձակվել է ճամբարի վրա, կրակել և հրդեհ կազմակերպել։
Այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։