ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական բախումները

Այս թեմայով
- Պայքարն ընթանում էր յուրաքանչյուր կետի, ստորակետի համար. Պուտինը պատմել է Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մանրամասների մասին (տեսանյութ)
- Չկա նախկին ապահով Հայաստանը, չկա նախկին ամբողջական Արցախը, չկա նախկին բարձր պետական վարկանիշը. Ավագյան
- Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, առանց նախապայմանների կվերադարձներ գերիներին և չէր տանի նոր գերիներ. ադրբեջանագետ
- ՀՀ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան՝ առանց մուտքի վիզայի․ ԱԳՆ-ի հրապարակած ցանկը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական բախումները և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դուջարիչը։ Դուջարիչն ընդգծել է, որ Գուտերիշը հանդես է գալիս անհապաղ հրադադարի հաստատման օգտին, և նա նաև Հայաստանին և Ադրբեջանին խնդրել է զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից:
Ընդգծենք, որ այսօր առավոտվանից Տավուշի հատվածում շարունակվում են կրակոցները։