Մենք ոչ մի թիզ հող չենք զիջելու, հարկ եղած դեպքում մենք էլ ենք զենք վերցնում, խրամատ փորում. Չինարիի բնակիչներ (տեսանյութ) News.am
Ամեն ինչ լավ է, մենք ոչ մի թիզ հող չենք տալու թշնամուն, չենք զիջելու։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին Տավուշի մարզի Չինարի համայնքի բնակիչները։ Գյուղն, ի դեպ, այսօր ենթարկվել է ադրբեջանական զինուժի 82մմ եւ 120մմ արկերով հրետակոծության։
«Ամեն ինչ լավ է, նորմալ։ Մեր գյուղը կանգնած է, պայքարում է ու պիտի պայքարի։ Բնականոն կյանք է, ոնց որ ոչինչ էլ չի պատահել։ Մի երկու արկ է ընկել, ոչ մի բանի չի կպել, վնաս չի տվել։ Ինչպես տեսաք, խանութներն աշխատում են, ամեն ինչ լավ է, մենք ոչ մի թիզ հող չենք տալու թշնամուն, չենք զիջելու։ Տրամադրությունն էլ արտակարգ ու մարտական է»,- ասաց բնակիչներից մեկը։