«Գյումրիում արտակարգ իրավիճակ է. ես նման բան չեմ հիշում» (ֆոտո)
Ֆեյսբուքյան օգտատերերից Զոհրապ Եգանյանը լուսանկար է հրապարակել իր էջում ու գրել.
«Գյումրիում արտակարգ իրավիճակ է, հորդառատ անձրևները հեղհեղել են քաղաքի փողոցները: Ես նման բան չեմ հիշում(((»:
Նշենք նաև, որ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել նաև Գագիկ Սուրենյանը և գրել.
«Քիչ առաջ խիստ հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել Գյումրիում։ Լուսանկարը՝ Սեյ Յայլախանյանի»: