1994-ի ձեր մուրացած խաղաղությունը քաղցր երազ է թվալու. համակերպվեք, որ բարձունքը մերն է, տղերքն էլ կան ու լինելու են. ԱԺ պատգամավորն՝ Ադրբեջանին
ԱԺ հատուկ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն ասաց, որ քիչ առաջ ՊՆ մամուլի խոսնակը հաստատել է տեղեկությունը, որ գնդակոծվել է Չինարի գյուղը: Պատգամավորի խոսքով՝ սա նշանակում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երեկվա ստացած ապտակից դասեր չի քաղել:
«1994-ի ձեր մուրացած խաղաղությունը քաղցր երազ է թվալու: Կոչ եմ անում՝ համակերպվեք այն մտքի հետ, որ բարձունքը մերն է, տղերքն էլ կան ու լինելու են»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: