Լավրովը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակը
ՌԴ Արտաքին գործերի նախարարության կայքը հաղորդում է, որ այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ:
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը կշարունակի կատարել իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում, և կողմերին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել: