Անթույլատրելի հայտարարություն. Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անթույլատրելի հայտարարություն:
Մոտիվն, անշուշտ, աշխարհին խաղաղասեր, գերքաղաքակիրթ, «ադրբեջանցիներից բարձր» լինելու մարմաջն է:
Արդյունքն, անշուշտ, Հայաստանի` աշխարհի և թշնամու աչքում խաղաղություն աղերսողի և թույլ կողմի կերպարի ամրապնդումն է` անգամ երբ Հայաստանը հաղթող կողմ է:
Սերժ Սարգսյանի վարած գծից ոչինչ չի շեղվել:
Ավելին` առաջին տիկինն է հիմա այլևս ներքաշվել բանակի հաջողությունների ֆոնին` պարտվողական արտաքին քաղաքականություն պրոյեկտելու գործում»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու կոչ էր արել.