ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել զինված դիմակայությունը
ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերջ տալ սահմանին ռազմական գործողություններին և միջոցներ ձեռնարկել գործողությունների դադարեցման համար։
Այս մասին հայտնում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության մամուլի գրասենյակը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«ԵՄ-ն երկու կողմերին կոչ է անում դադարեցնել զինված դիմակայությունը, ձեռնպահ մնալ լարվածություն հրահրող գործողություններից և հռետորաբանությունից և անհապաղ միջոցներ ձեռնարկել ՝ էսկալացիան կանխելու համար»։
Հիշեցնենք, որ երեկվանից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում զինված բախումներ են։