Մեսսին «Բարսելոնայում» կմնա անգամ կարիերան ավարտելուց հետո․ Բարտոմեու
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է Լիոնել Մեսսի ապագայի մասին։ Նա մասնավորապես նշել է․
«Մեսսի հետ մենք շփվել ենք, շփվում ենք և շարունակելու ենք շփվել։Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է և նրա առաջ դեռ տարիներ կան խաղալու համար։ Լեոն լավ մարզավիճակում է։Մեսսին ակումբում կմնա անգամ կարիերան ավարտելուց հետո»։
Ընդգեծքն, որ ավելի վաղ սկսեցին լուրեր տարածվել, որ առաջիկայում Մեսսին կփոխի իր ակումբային գրանցումը։