Այն, ինչ անում է Հայաստանը, անընդունելի է․ Չավուշօղլուն խոսել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան կաջակցի Ադրբեջանին ՝ կապված Հայաստանի հետ սահմանին լարված իրավիճակի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Չավուշօղլուն մասնավորապես նշել է․ «Այն, ինչ անում է Հայաստանը, անընդունելի է: Թող որ նրանք հասկանան դա։ Մենք կաջակցենք Ադրբեջանին պահպանել իր տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը միայնակ չէ»։
Հիշեցնենք, որ երեկ Տավուշի սահմանային հատվածում տեղի ունեցած բախումներից հետո ադրբեջանական կողմը հաստատված տեղեկություններով ունեցավ 3 զոհ և 4 վիրավոր։ Արդեն այսօր այդ երկրի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնեց 4-րդ ոհի մասին։