Իլհամ Ալիևն անվտանգության խորհրդի արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անվտանգության խորհրդի արտակարգ խորհրդակցություն է անցկացրել՝ անդրադառնալով Հայաստանի հետ սահմանում տեղի ունեցող բախումներին։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Մամլո ծառայության հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․ «Անվտանգության խորհրդի նիստը վարում էր Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Անվտանգության խորհրդի նիստը շարունակվել է փակ դռների հետևում: Անվտանգության խորհրդի նիստից լրացուցիչ տեղեկատվություն կտրվի ավելի ուշ»։
Հիշեցնենք, որ երեկվանից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում տեղի են ունենում բախումներ։ Ադրբեջանական կողմն ունի զոհեր և վիրավորներ։