Բարտոմեուն խոսել է Նեյմարի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին
Կտալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է Նեյմարի հնարավոր վերադարձի մասին։
Նա մասնավորապես նշել է․ «Ես չեմ կարծում, որ փարիզյան ակումբը տրանսֆերի կհանի ինչ-որ ֆուտբոլիստի, իսկ Նեյմարը «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ է։Հիմա տրանսֆերային գործընթացը բոլոր թիմերի համար բարդ է»։
Ընդգծենք, որ կատալոնական ակումբը երկրորդ տարին անընդմեջ կփորձի թիմ վերադարձնել Նեյմարին։