«Թալիբան» շարժման գրոհայինները հերթական հարձակումն են իրականացրել․ 2 կողմից կան զոհեր և վիրավորներ
Առնվազն 7 անվտանգության աշխատակից է սպանվել, 2-ը վիրավորվել «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակման հետևանքով։ Այս մասին տեղեկանում ենք 1TV News-ից։
Անցակետի վրա հարձակված 5 գրոհային սպանվել է, կան վիրավորներ։ Հարձակումը տեղի է ունեցել հենց այն նույն ժամանակ, երբ գրոհայինների մեկ այլ խումբ հարձակվել է այլ անցակետի վրա։
Այդտեղ սպանվել է 6 ոստիկան։