Իմ գեղեցիկ կինը՝ Քելլին մահացել է․ Ջոն Տրավոլտա
Մահացել է ամերիկացի հայտնի դերասան Ջոն Տրավոլտայի կինը՝ Քելլի Պերսոնը։ Այս մասին Տրավոլտան հայտնել է իր ինստագրամյան էջում։
57-ամյա կինը մահացել է կրծքագեղձի քաղցկեղի հիվանդությունից։ Տրավոլտան մասնավորապես գրել է․
«Խորը վշտով տեղեկացնում եմ, որ իմ գեղեցիկ կինը՝ Քելլին մահացել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ 2 տարվա պայքարից հետո»։Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 1991 թվականին։