Ավիավթար Նիժնի Նովգորոդում․ կա զոհ և վիրավոր
Գիշերն ավիավթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդում։ Այս մասին տեղեկացնում է TACC-ը։
Վթարի է ենթարկվել AN-2 փոքր մարդատար ինքնաթիռը։ Վթարի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 1 մարդ։ Վիրավորը հոսպիտալացվել է։
Տեղում աշխատում են փրկարարաները։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառն ամենայն հավանականությամբ եղել է շարժիչի անսարքությունը։