Մեքսիկան COVID-19-ի զոհերի թվով աշխարհում արդեն 4-րդն է
Կորոնավիրուսի զոհերի թվով Մեքսիկան այս պահին աշխարհում չորրորդն է։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Պանդեմիայի բռնկման պահից ի վեր երկրում զոհերի թիվը հասել է 35 հազարի, որը բարձր է, քան Իտալիայում գրանցված զոհերի ցուցանիշը։
Ընդգծենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց 2019 թվականի դեկտեմբերի վերջին՝ Չինաստանի Ուհան նահանգում։