1 օրում Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է 500 մարդ
Հնդկաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել 28 հազար 701-ով։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Այս պահի դրությամբ երկրում գրանցվել է վարակի 878 հազար 254 դեպք։ Վերջին 24 ժամում մահացել է 500 մարդ։
Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուից մահացել է 23 հազար 174 մարդ։ Բուժվածների թիվը կազմում է 553 հազարի։