Լավ, այսքան անլուրջ ու անպատասխանատու. քաղաքագետ
երեկ՝ հուլիսի 12֊ին, ադրբեջանցիների կողմից կատարված դիվերսիոն գործողություններին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել էր իր կրտսեր դստեր՝ Արփիի պարով։
Աղջնակը «Մեր անունն է հայկական բանակ» երգի տակ պարել էր իր եղբոր՝ Աշոտի հզորացնելու օրը։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի «արձագանքին», Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անլուրջը...
Մինչ Տավուշում մեր զինվորները դաս են տալիս հայ֊ադրբեջանական սահմանը խախտող «կիրթ» Իլհամ Ալիևի ասկյարներին, Հայաստանի վարչապետն իր facebook-յան էջում կրկին տեղադրել է մի քանի օր առաջ իր որդուն բանակից դիմավորող փոքր դստեր պարը՝ «Մեր անունն է հայկական բանակ» երգի տակ... Իմաստը...
Լավ, այսքան անլու՛րջ ու անպատասխանատու՛...
Հ.Գ.Աստված պահապան մեր զինվորներին...»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հակառակորդը դարձյալ դիվերսիա է իրականացրել։
Հետաքրքիր է այս անգամ ինչ գեղարվեստական համարով հանդես կգա երկրի ղեկավար Փաշինյանը։