Կառավարությունը հուլիսի 13-ին արտահերթ նիստ է հրավիրում
Հուլիսի 13-ին ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Ամենայն հավանականությամբ նիստի ժամանակ քննարկվելու է հանրապետությունում արտակարգ դրությունը եւս 1 ամսով երկարաձգելու հարցը:
«Ելնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և մեր բոլորի առողջությունը պահպանելու կարևորությունից՝ խնդրում ենք ձեզ, մինչև Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ռեժիմի ավարտը, ձեռնպահ մնալ ՀՀ կառավարությունում տեղի ունեցող միջոցառումները տեղից լուսաբանելու պրակտիկայից»,-ասված է հաղորդագրության մեջ: