Իսկ որտե՞ղ են ձեր դիմակները, պարոնայք ոստիկաններ, և ո՞վ է ձեզ ասֆալտին փռելու դիմակ չկրելու համար (Ֆոտո)
Այս ոստիկանները, «ծառայում եմ հայրենիքիս», ասելով՝ ոլորում են տատիկ֊պապիկների թևերը, հայ կանանց ստորացնում են՝ վայրենաբար գլուխն իջեցնելով ու իրենց մեքենաները խցկելով, երիտասարդ աղջիկների նիհարիկ ու նուրբ թևից քաշքշում են, ու ասֆալտին են փռում երիտասարդ տղաներին ու տղամարդկանց...
Այս ամենը անում են, քանի որ հրաման ունեն «սատկացնել» բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն կրում...
Ներեցե՛ք, իսկ որտե՞ղ են ձե'ր դիմակները, պարոնայք ոստիկաններ, և ո՞վ է ձեզ գետնին փռելու՝ դիմակ չկրելու համար... թե՞ դուք արտոնյալներ եք։ Իսկ գուցե դո՞ւք էլ եք հոգնել անիմաստ դիմակներ կրելուց ու, դրա հետ կապված, ձեզ տրված անտրամաբանական հրամաններից... Միգուցե դե՞ն նետեք ձեր ուսադիրներն ու հրաժավե՞ք անպատվաբեր գործից... այդպես երևի ավելի պահած լինեք ձեր պատիվը։
Հակառակ դեպքում, ինչպե՞ս կբացատրեք այն, որ, թեկուզև մի պահ շնչելու, կամ ծխելու համար դիմակը հանած ոստիկանը, նույն բանի համար տուգանում է շարքային քաղաքացուն։
Իսկ գուցե ճի՞շտ են շրջանառվող լուրերը, թե իբր ոստիկանների վրա արձանագրություններ կազմելու պլան է դրված։
Արմինե Մկրտումյան
Ներկայացնում ենք Ֆեյսբուքյան օգտատերերից ստացված լուսանկարներից մի քանիսը.