Մահացել է անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Ջեք Չարլթոնը
85 տարեկան հասակում մահացել է անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Ջեք Չարլթոնը։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Բոբի Չարլթոնի եղբոր մահվան պատճառը ծանր հիվանդությունն է, որով տառապում էր նա երկար տարիներ։ Ընդգծենք, որ նա «Լիդսի» կազմում հանդես է եկել 773 անգամ։
Այդ ցուցանիշով նա յուրահատուկ ռեկորդակիր է։