Ճապոնիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 60 դեպք
Կորոնավիրուսով վարակի դեպքեր են գրանցվել Ճապոնիայի հարավային Օկինավա նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազաներում։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Հուլիսի 11-ի դրությամբ բազայում գրանցվել է վարակի 60 դեպք։
Նշենք, որ կորոնավիրուսով վարակի դեպքեր գրանցվել էին նաև այլ երկրներում գտնվող ամերիկյան մի շարք ռազմաբազաներում ևս։