Ջեյդոն Սանչոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է Express.de-ն։
Նշվում է, որ գերմանական ակումբը Սանչոյին վաճառելով կարող է վերականգնել իր ֆինանական կորուստները, որոնք ունեցել է կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին։
Այդ կորուստները կազմում են 45 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանուրմ Սանչոն մասնակցել է 44 հանդիպման և դարձել 20 գոլի հեղինակ։