ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ռեկորդային՝ 69 հազար նոր դեպք
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հերթական անգամ հասել է ռեկորդայինի։ Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։
Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է ավելի քան 69 հազար նոր դեպք, որը ռեկորդային է կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր։
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասնում է 134 հազարի։